211652_close_icon
views-count26898 դիտում article-date 09:41 27-04-2018

ՀՀԿ-ական մարզպետը կոչ է արել խուճապի չմատնվել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Մարզպետը համայնքների ղեկավարներին կոչ է արել խուճապի չմատնվել և տեղերից չբացակայել: Նա հրահանգել է նաև զգոն լինել ու տիրապետել իրավիճակին՝ հետագա բարդություններից խուսափելու համար: «ՀՀԿ-ն կա ու կմնա»,-ասել է Աշոտ Ղահրամանյանը: Ականատեսների վկայությամբ՝ մարզպետի տրամադրությունը շատ բարձր է եղել, ինչը ոգևորել է նրա թիմակիցներին: Նկատենք, որ Ա. Ղահրամանյանը ապրիլի 24-ին ակնհայտ ընկճված տրամադրությամբ էր այցելել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ոչ ոքի հետ չէր խոսել և արագ հեռացել էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր