8010 դիտում
17:20 26-04-2018
Կարգազանց վարորդների մեքենաներ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի։
Ապրիլի լույս 25-ի գիշերվա ուժեղացված ծառայության ընթացքում էլ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 17 ավտոմեքենա։ Բացի համարանիշերը հանելուց վարորդներից ոմանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կարգազանց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Ի դեպ, և՛ ճանապարհային ոստիկանություն, և՛ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, և՛ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ վերջին օրերին երթևեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդներին կարգի հրավիրելու պահանջով։
Ճանապարհային ոստիկանությունը լինելու է հետևողական և խիստ։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ դրանք բխում են մեր իրավագիտակից հասարակության շահերից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35651 դիտում
17:22 13-01-2018
Տասնյակներով օրինախախտ վարորդների մեքենաներ տեղափոխվեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10819 դիտում
18:39 20-01-2018
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 520 մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11763 դիտում
21:23 02-07-2018
Ուժեղացված ծառայություն Երևանում․ բազմաթիվ մեքենաներ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից