211652_close_icon
views-count1636 դիտում article-date 13:29 26-04-2018

Երևանում մեկ շաբաթում ծնվել է 350 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 350 երեխա՝ 197 տղա, 153 աղջիկ: Այս տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37279 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր