211652_close_icon
views-count9779 դիտում article-date 09:45 24-04-2018

ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է հայաստանյան վերջին զարգացումներին

Տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում հնարավոր լարվածության աճը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի հրադադարի պահպանման խիստ կարևորությունն այս զգայուն ժամանակահատվածում, մասնավորապես, առաջնագծից հեռու պահպանելով ծանր հրետանին: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ակտիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական կարգավորման համար»:

Նմանատիպ նյութեր