211652_close_icon
views-count4872 դիտում article-date 20:40 23-04-2018

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Սա դեսպանի առաջին այցն է ՀՀ ԱԻ նախարարություն: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը և քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները: Դեսպանը ներկայացրեց իր երկրի փորձը՝ պատմելով ԱՄԷ-ում պարբերաբար իրականացվող շենք-շինությունների անվտանգության փորձարկումների և 997 ծառայության արագ արձագանքման կենտրոնի մասին: Դ. Տոնոյանը կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակումը և արձանագրեց, որ դա կարող է լինել համագործակցության առանցքային ուղղություններից. - Անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում կարևոր է Դուբայի փորձը՝ կանխարգելիչ անվտանգության քաղաքականության տեսանկյունից: Բնակելի շենքերում, առևտրային և արտադրական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են պլանավորված և չպլանավորված տեսչական ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման նպատակներով: ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ԱՄԷ-ի քաղպաշտպանության համակարգի փորձը շենքերի ենթակառուցվածքների հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում ուսանելի կլինի ՀՀ ԱԻՆ-ի համար: Որպես համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ դիտարկվեցին նաև Հիդրոմետ ծառայության, սեյսմիկ և քաղաքացիական պաշտպանության ուղղությունները և համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց խթանել երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը: Նախարարի պաշտոնակատարի ուղեկցությամբ դեսպանն այցելեց նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին:

Նմանատիպ նյութեր