211652_close_icon
views-count5170 դիտում article-date 09:49 20-04-2018

Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը»: Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40–րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր