211652_close_icon
views-count4786 դիտում article-date 20:30 17-04-2018

Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթևեկությունը վերականգնված է: [b]ՀՀ ԱիՆ[/b]

Նմանատիպ նյութեր