211652_close_icon
views-count5765 դիտում article-date 11:13 10-04-2018

Հայաստանի նորընտիր նախագահն առաջիկայում կայցելի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին նա նշել է ռուսական TASS գործակալությանը տված հարցազրույցում: «Իհարկե, շատ հետաքրքրված կլինեմ Հայաստանի նախագահի պաշտոնում մոտակա ժամանակներս այցելել Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Մոսկվա: Դեռևս հստակ ժամկետներ չկան»,- ասել է նախագահը: Ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր համար կարևոր է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը: «Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել նոր, ավելի մեծ հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցությունը և Ռուսաստանի դերակատարությունը միջազգային հարթակներում»,- հավելել է Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր