211652_close_icon
views-count4383 դիտում article-date 15:43 09-04-2018

2017թ-ին Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել

Անցած տարվա ընթացքում Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել: «[url=http://artsakhpress.am/arm/news/83988/ancats-tari-arcakhum-3-mlrd-800-mln-hh-dram-arzhoxutyamb-baregortsakan-148-tsragir-e-irakanacvel.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերը ներառում են սոցիալական՝ 40,4 %, այդ թվում բնակարանային շինարարություն 12,7%, ճանապարհաշինություն՝ 32,9%, մշակույթ՝ 13,2%, կրթություն՝ 9%, սպորտ՝ 2,1 %, առողջապահություն՝ 0,7%, գյուղատնտեսություն՝ 0,9 %, այլ՝ 0,8 % ճյուղերը: Իրականացվող խոշոր ծրագրերից են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի համայնքապետարանի, բուժկետի, ակումբի, հանդիսությունների տան վերակառուցումը, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի 250 տեղանոց հադիսությունների տնով համայնքային կենտրոնի կառուցումը, 40 խորքային հորերից սնուցվող ոռոգման համակարգերի կառուցման նախագծումը, Թալիշ գյուղի կոյուղու կոլեկտորի կառուցումը, Ստեփանակերտ քաղաքում 100-120 երեխաների համար նախատեսված մանկապարտեզի շինարարությունը:

Նմանատիպ նյութեր