211652_close_icon
views-count4305 դիտում article-date 14:00 07-04-2018

Գլենդելի նորընտիր հայ քաղաքապետն առանձնացրել է իր պաշտոնավարման առաջնահերթությունները

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/929053.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նա նշեց, որ զարկ է տրվելու մատչելի գներով բնակարանների շինարարությանը՝ հաշվի առնելով այն, որ կյանքը «շատ է թանկացել»: Կարևորագույն աշխատանքների թվում է լինելու նաև տրանսպորտի բարելավումը: Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքային խորհրդի անդամներին, ովքեր իրեն են վստահել քաղաքապետի պաշտոնը՝ նշելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև լուրջ պատասխանատվություն: «Աշխատելու եմ Գլենդելի բարեկարգման և կյանքի որակի լավացման համար»,-ասաց Սինանյանը: Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սինանյանը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքագետ: Նա որպես Գլենդելի քաղաքապետ պաշտոնավարել էր նաև 2014-2015 թվականներին: Երկրորդ անգամ այս պաշտոնին 2018 թվականի ապրիլի 3-ին նրան ընտրել են քաղաքային խորհրդի անդամները:

Նմանատիպ նյութեր