211652_close_icon
views-count5832 դիտում article-date 20:27 04-04-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.[/b] • փակել ջերմոցները, • այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը. • անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում. • սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում. • տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր