211652_close_icon
views-count63203 դիտում article-date 13:11 04-04-2018

6-րդ գլխավոր վարչության ծառայողները 2000 եվրո շորթելու պահին բռնել են 37-ամյա «ծալապակասին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, Վաղարշապատ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից խոշոր չափի շորթում կատարելու պահին բռնել են Mercedes մակնիշի 29 XX 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Օզմանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2000 եվրո է շորթել Սլովակիայի Հանրապետության քաղաքացուհի՝ 39-ամյա Լ. Վ.-ից՝ սպառնալով, որ եթե նա այդ գումարը չվճարի, ապա ինքը տարիներ առաջ միմյանց հետ տեղի ունեցած ինտիմ կապի արդյունքում ստացված լուսանկարները կուղարկի նրա ամուսնուն կամ էլ այդ լուսանկարները կտարածի համացանցում։ Երեկ՝ ապրիլի 3-ին, «ծալապակասին» խոշոր չափի շորթումը ստանալու պահին ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները մերկացրել են և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով և 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ս. Օզմանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանների օպերացիան ղեկավարել է 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը և նույն վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության պետը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր