211652_close_icon
views-count39901 դիտում article-date 01:52 04-04-2018

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն իր սուպերգոլով նոկաուտի ենթարկեց «Յուվենտուսին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց Մադրիդի «Ռեալին»՝ 0:3: Սա այն դեպքն է, երբ երկար-բարակ գրելն անիմաստ է: Հաշիվն ինքնին ամեն ինչ ասում է: Դա պետք էր տեսնել: Ընդամենը մեկ նախադասությամբ պատմենք. Ռոնալդուն դուբլ է ձևակերպում, Ռոնալդուն դառնում է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, 10 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում, Ռոնալդուն դառնում է ֆանտաստիկ գոլի հեղինակ, Զիդանը զարմանքից քար է կտրում, «Յուվենտուսի» մարզադաշտը հոտնկայս ծափահարում է Ռոնալդուին: Կարելի է անվերջ նայել Ռոնալդուի գոլն ու հաճույք ստանալ: Պատասխան խաղը Մադրիդում արդեն ձևական բնույթ կկրի. «Յուվենտուսը» նոկաուտի ենթարկվեց: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում [/b] «Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3 Կրիշտիանու Ռոնալդու, 3, 64, Մարսելո, 72
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր