211652_close_icon
views-count58366 դիտում article-date 11:35 02-04-2018

Արտակարգ դեպք Երևանում. Գարեգին Նժդեհ հրապարակում անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա հետիոտնի, ով շպրտվել է 33-ամյա վարորդի ավտոմեքենայի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում՝ Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Արսեն Օհանյանին, ով շպրտվել է համընթաց երթևեկող 33-ամյա Վարդան Հովհաննիսյանի վարած Infiniti մակնիշի 22 OO 202 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտն Ա. Օհանյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը և ավտոմեքենայի տվյալները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր