211652_close_icon
views-count5061 դիտում article-date 20:31 30-03-2018

Մեկնարկում է GRENKE Chess Classic գերմրցաշարը

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը տեղի է ունենալու 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ: Հավակնորդների մրցաշարի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կարուանան նշել էր, որ արդեն անհամբերությամբ է սպասում չեմպիոնական մրցախաղին և Կարլսենի հետ հանդիպմանը և ավելացրել, որ մի քանի օր նրանց նրանք միմյանց դեմ կխաղան GRENKE Chess Classic մրցաշարում: Երեկ կայացավ մրցաշարի վիճակահանությունը: Մագնուս Կարլսենը ընտրեց 10-րդ մեկնարկային համարը, իսկ Կարուանան՝ առաջին: Այսպիսով աշխարհի չեմպիոնը և հակակնորդը միմյանց դեմ կմրցեն մրցաշարի հենց առաջին տուրում: Կարուանան կխաղա սպիտակ խաղաքարերով: GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը կփորձի պաշտպանել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ում համար սա վերականգնվելու շատ լավ առիթ է հավակնորդների մրցաշարի անհաջողությունից հետո: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Գեորգ Մեյերը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից:

Նմանատիպ նյութեր