211652_close_icon
views-count8242 դիտում article-date 20:16 30-03-2018

Ցավակցական խոսք՝ Արցախում ականազերծողների հետ կապված դժբախտ պատահարի կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի ցավակցական խոսքը Լեռնային Ղարաբաղում ականազերծողների հետ կապված դժբախտ պատահարի վերաբերյալ. «Մեծ ցավով տեղեկացանք Պավել Հակոպովի, Սամսոն Ավանեսյանի և Մարատ Պետրոսյանի մահվան մասին, երեք քաջարի մարդասիրական աշխատողներ, ովքեր ՀԱԼՕ Թրասթի կազմում, որը մասնակի ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին: Մենք խորապես ցավակցում ենք Պավելի, Սամսոնի և Մարատի ընտանիքներին և աղոթում ենք նրանց համար: Նրանք զոհ գնացին ծառայելով ի շահ մյուսների: Հուսով ենք, որ ՀԱԼՕ Թրասթի մյուս երկու մասնագետները` Գարիկ Գոհիրյանը և Արամ Մկրտչյանը, ովքեր ստացել են լուրջ վնասվածքներ, արագ կապաքինվեն: Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, թե չպայթած զենքն ու զինամթերքը ինչպիսի լուրջ սպառնալլիք են քաղաքացիական անձանց համար` աշխարհի ցանկացած վայրում: Այս երեք քաջարի անձինք միշտ կմնան մեր հիշողություններում: Նրանց նվիրումն ու խիզախումն ի բարօրություն մյուսների թող սփոփի անդառնալի կորուստ ապրած նրանց ընտանիքներին և ուժ տա ՀԱԼՕ Թրասթի նրանց գործընկերներին՝ շարունակելու իրենց աշխատանքը՝ վառ պահելով նրանց հիշատակը»:

Նմանատիպ նյութեր