211652_close_icon
views-count42636 դիտում article-date 15:36 30-03-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. գյուղացիներին թոշակ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած Volkswagen մակնիշի 653 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայփոստ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ Սարգիս Ս.-ն էլ աշխատում է որպես ուղեկցող վարորդ և նշված ավտոմեքենայով Երևանից մի քանի գյուղեր էր տեղափոխում գյուղացիների թոշակները, և ոստիկանությունը ճշտում է՝ ավտոմեքենայում այդ պահին գումար եղել է, թե ոչ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր