211652_close_icon
views-count37336 դիտում article-date 09:45 28-03-2018

Մեր զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը

- Պարո՛ն գեներալ, մոտենում է 2016-ի ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցը: Որո՞նք էին ապրիլյանի դասերը: - Հիմնական դասն այն է, որ մենք պետք է ցանկացած պահի, ցանկացած ակնթարթի պատրաստ լինենք ոտնձգության նենգաբարո ոսոխի կողմից, զգոն եւ պատրաստ լինենք դիմակայելու թե՛ դիվերսիոն թափանցման փորձերին, թե՛ լայնամասշտաբ հարձակման: Պետք է հզորանանք, իրենցից ուժեղ լինենք, որ կարողանանք մեր կամքը թելադրել, խաղաղություն պարտադրել: - Որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը: - Չկա այնպիսի գիտություն, որ կարողանա պարզել՝ կվերսկսվե՞ն ռազմական գործողությունները եւ եթե այո՝ ե՞րբ: Ես կարծում եմ, որ մեր ճակատագրին ինքներս պետք է տնօրինենք: Արդեն ասացի՝ հետեւողականորեն ուժեղանանք, մշտարթուն լինենք, միասնական լինենք: Թուրքը դողում է հայի միասնականությունից: Թուրքը դողում է նաեւ պատանի երկրապահ տղաներից ու աղջիկներից, մեր նոր սերնդից: Դրանք հետեւում են, թե ինչպես ենք մենք վաղվա Հայաստանի ու Արցախի հզորության մասին մտածում, թե ինչ հայրենասեր սերունդ ենք դաստիարակում եւ սարսափում են մեր գալիք սերունդներից, տեղը բերում են: - Խոսեցիք միասնության կարեւորության մասին, ուժեղ լինելու մասին, այնինչ կան տեսակետներ, որ ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում մեր երկրում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ ժամանակահատվածում ի՞նչ զարգացումներ են հնարավոր: - Գործադիր իշխանությունը միշտ էլ լինելու է, միշտ էլ իր պարտականությունները կատարելու է: Ապրիլի 9-ից գործող վարչապետն ու նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների լիարժեք կատարումը, մինչեւ նշանակվի նոր վարչապետն ու ձեւավորվի նոր կաբինետը: Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե կարող է իրավիճակից օգտվել, կարող է առիթից օգտվել: Սադրանքներ, անկարգություններ, խժդժություններ չեն կարող հրահրել ո՛չ արտաքին թշնամին, ո՛չ պետության, հայրենիքի նկատմամբ անտարբեր ինչ-ինչ ներքին տարրեր: ՀՀ սահմանների անվտանգության, ՀՀ ներքին կայունության ցանկացած սպառնալիքի համարժեք պատասխան կտրվի պետության կողմից: Վստաբար՝ մեր պետական կարգն ու Հայաստանի, Արցախի սահմանները պաշտպանված են լինելու: Զրուցեց Գագիկ Շամշյանը

Նմանատիպ նյութեր