211652_close_icon
views-count2381 դիտում article-date 23:42 27-03-2018

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղը

Մարտի 27-ին, ժամը 16:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության նրբանցքի թիվ 5բ շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա տանիքը (1 գմ): *** Մարտի 27-ին, ժամը 16:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսով թաղամասի թիվ 62 շենքի պոկված երեսպատման սալիկները սահմանազատված հատվածում ծանրացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են երեսպատման սալիկները (10 քմ): *** Մարտի 27-ին, ժամը 15։51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի տանիքից (4-րդ հարկ) թիթեղյա ծածկը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը (2 քմ)։ *** Մարտի 27-ին, ժամը 15:14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի տանիքի թիթեղը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղը (մոտ 3 քմ): *** Մարտի 27-ին, ժամը 14:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդեսայի փողոցի թիվ 60 տան մոտակայքում գտնվող սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են սյունը: *** Մարտի 27-ին, ժամը 14։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր․ Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի անձրևատար խողովակը տանիքի հատվածում (10-րդ հարկ) պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակի պոկված հատվածը (մոտ 1 մ)։ *** Մարտի 27-ին, ժամը 13։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր․ Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի (4-րդ հարկ) թիթեղյա ծածկը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են թիթեղյա ծածկը (5 քմ)։ *** Մարտի 27-ին, ժամը 13:11-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին քամուց Կոտայքի մարզի Քաղսի գյուղում վնասվել են տանիքներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են 10-րդ փողոցի 5-րդ նրբանցի թիվ 6 տան տանիքը (մոտ 2 քմ), Արտադրական թաղամասի թիվ 32 տանը հարակից անասնագոմի տանիքը (մոտ 53 քմ) և 1-ին փողոցի թիվ 54 տան տանիքը (մոտ 24,5 քմ): *** Մարտի 27-ին, ժամը 10:12-ին ահազանգ է ստացվել, որ ս/թ մարտի 24-ին քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 39 շենքի տանիքում գտնվող բետոնե ծխատարը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են մոտ 15 քմ տարածք:

Նմանատիպ նյութեր