211652_close_icon
views-count13046 դիտում article-date 21:24 23-03-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[b][color=#CC0000]Ուշադրություն[/color] Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ: Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն: [/b] [color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0042723001521826016559125.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝ [/color] Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0632649001521826025963345.jpg[/img]

Նմանատիպ նյութեր