2172 դիտում
21:14 23-03-2018
ՀՀ-ում հակակոռուպցիոն 18 երաշխավորություններից 12-ը կիրառվել են մասնակի, իսկ 1-ն ընդհանրապես կյանքի չի կոչվել. GRECO
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է նոր զեկույց Հայաստանում կոռուպցիան կանխելու նպատակով խմբի կողմից տրված երաշխավորությունների կատարման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/927382/greco-n-hayastanum-hakakorupcion-erashkhavorutyunneri.html]«Արմենպրեսը»[/url], GRECO-ն արձանագրել է, որ Հայաստանը գոհացուցիչ կերպով կյանքի է կոչել 18 երաշխավորություններից 5-ը: Մնացած 12-ը կիրառվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես կյանքի չի կոչվել:
GRECO-ն առաջընթաց է գրանցել խորհրդարանում օրենսդրական գործընթացի թափանցիկության ապահովման հարցում: Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը նշել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր՝ մշակելու խորհրդարանականների համար վարքագծի նոր կանոնագիրք, ինչպես նաև ամրապնդելու այն մեխանիզմները, որոնք մոնիթորինգի են ենթարկում պատգամավորների՝ էթիկայի նորմերին ու չափորոշիչներին համապատասխանությունը:
GRECO-ն ողջունել է սահմանադրական այն փոփոխությունները, որոնք բարեփոխել են դատական ինքնակառավարումը՝ հիմնելով Բարձրագույն դատական խորհուրդ: Խումբը նշել է, որ դեռևս աշխատանք կա կատարելու դատավորների վերապատրաստման և խորհրդատվությունների հարցում:
Այն ողջունել է նաև դատախազության մասին օրենքի ընդունումը՝ ընդգծելով, որ կարևոր քայլեր են արվել դատախազների նշանակման գործընթացը բարելավելու ուղղությամբ: Խումբն արձանագրել է, որ անհրաժեշտ է նոր միջոցներ ձեռնարկել դատախազների թրեյնինգների և կոնֆիդենցիալ խորհրդատվության ուղղությամբ:
GRECO-ն հայտնել է, որ վերոնշյալ ուղղություններում անհրաժեշտ է հետագայում էլ առաջընթաց գրանցել՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում համապատասխանելու խմբի երաշխավորությունների ընդունելի մակարդակին: Խումբը Հայաստանի պատվիրակության ղեկավարին հորդորել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը տրամադրել հավելյալ տեղեկություններ չիրականացված երաշխավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
484 դիտում
15:10 16-04-2015
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի՝ GRECO-ի պատվիրակությանը
Այս բաժնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
319 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն