211652_close_icon
views-count63113 դիտում article-date 09:22 23-03-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Այնթապ գյուղում Nissan-ը բախվել է էլեկտրասյանը, երկաթե դարպասին ու հայտնվելով տան բակում՝ նաև հաստաբուն ծառին. կան վիրավորներ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Այնթապ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վարդան Մարտիրոսյանը կորցնելով իր վարած Nissan Tiida մակնիշի 35 FL 363 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, մետաղյա դարպասին ու հայտնվելով տներից մեկի բակում՝ նաև հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանը քաղաքացիների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության է հասել ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանը, ով այդ պահին անցնելիս է եղել և նկատելով տեղի ունեցած վթարը՝ կարողացել է ճիշտ կողմնորոշվել և օգնության ձեռք մեկնել վիրավորներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր