211652_close_icon
views-count12465 դիտում article-date 18:00 19-03-2018

Հավակնորդների մրցաշար. Լիրեն-Արոնյան. ուղիղ միացում

Բեռլինում մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշար 8-րդ տուրը։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա չինացի Դին Լիրենի հետ։ Արոնյանը երկու անընդմեջ պարտություն կրեց 6-րդ և 7-րդ տուրերում և մրցաշարի առաջին կեսն ավարտեց՝ ամերիկացի Սոյի հետ վերջին տեղը կիսելով: Սա իսկական սառը ցնցուղ է հայ մարզասերների համար: Բոլորովին այլ սպասելիքներ կային Արոնյանից, որը վերջին ամիսներին հիանալի արդյունքներ էր ցույց տալիս՝ չհաշված Աշխարհի Գավաթը: Միայն ինքը կարող է իմանալ, թե ինչու՝ օրինակ, Կարուանայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/18/1091679/]խաղում[/url] նման անհիմն արկածախնդրության գնաց, որն էլ ավարտվեց պարտությամբ: Ինչևէ, մրցաշարի երկրորդ կեսն է սկսվում, մնանք հրաշքների սպասումով, հուսանք, որ Լևոնն իր մեջ ուժ կգտնի շտկել դիրքերը: [b] Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր [/b] Դին Լիրեն (Չինաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան) Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) [b]Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո.[/b] Կարուանա՝ 5 միավոր, Մամեդյարով՝ 4․5, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3․5-ական, Կարյակին՝ 3, Արոնյան, Սո՝ 2.5-ական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր