211652_close_icon
views-count3417 դիտում article-date 15:37 19-03-2018

ԱՄՆ-ի նախագահը մտադիր է մահապատժի օրենք սահմանել թմրավաճառների համար

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմն առաջարկում է մահապատիժ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր թմրանյութերի մաքսանենգությամբ են զբաղվում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ներքին քաղաքականության հարցերով խորհրդի նախագահ Էնդրյու Բրեմբերգը, գրում է Politico-ն։ Նրա խոսքով՝ կոնկրետ նախագիծ է մշակում. «Արդարադատության նախարարությունը փորձելու է հասնել նրան, որ մահապատիժ կիրառվի նման դեպքերում»։ Անձամբ Թրամփն իր ծրագրի մասին հայտարարելու է մարտի 19-ին՝ Նյու Հեմփշիր կատարելիք այցելության ժամանակ։ Մասնավորապես, Սպիտակ Տունը կոչ է անելու Կոնգրեսին աջակցել փաստաթղթին։ Հատկապես, խոսքը գնում է այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին «Ֆենտանիլ»-ն է։ Բացի այդ, ծրագրով նախատեսված է 1/3-ով կրճատել դեղատոմսով տրվող օփիոնիդների քանակը։

Նմանատիպ նյութեր