211652_close_icon
views-count45181 դիտում article-date 10:04 19-03-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Нива-ն ու «099»-ը. Нива-ն կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ, բախվել են 25-ամյա Հարություն Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 24 ԼՕ 200 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Գալստյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 AX 495 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Հ. Հարությունյանը, ուղևոր՝ 28-ամյա Հայկ Մանուչարյանը, ВАЗ 21099-ի վարորդ Ա. Գալստյանը, նրա ուղևոր՝ 24-ամյա Ա.Բեգլարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Բժիշկները Ա. Գալստյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահամանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր