211652_close_icon
views-count3586 դիտում article-date 23:14 17-03-2018

370 մարզային ծրագիր. ՀԵՀ մարզային կենտրոնները ներկայացրին 2017թ. աշխատանքների հաշվետվությունը. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտի 17-ին 2017թ. տարեկան հաշվետվությամբ հանդես եկան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) տասը մարզային կենտրոնները։ Յուրաքանչյուր մարզային կենտրոնի համակարգող ներկայացրեց անցած տարում իրականացված ծրագրերը, կամավորների հետ տարվող աշխատանքները, համագործակցությունը տեղական կառույցների հետ։ Նշենք, որ 2017թ. ընթացքում ՀԵՀ 10 մարզային երիտասարդական կենտրոնների կողմից իրականացվել է մոտ 370 ծրագիր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, իր խոսքում կարևորելով ու գնահատելով ՀԵՀ մարզային կենտրոնների կատարած աշխատանքը, արեց մի շարք նկատառումներ։ Նշելով, որ հիմնադրամի մարզային կենտրոններն ունեն մեծ ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, տեխնիկական, գույքային, նա շեշտեց, որ պետք է այդ ռեսուրսները ճիշտ համադրել ու հասնել առավելագույն արդյունքի։ Պարոն Ավագյանը նկատեց, որ մարզային կենտրոնների ներկայացուցիչները պետք է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրականացվող ծրագրերի բովանդակության, կամավորների հետ տարվող աշխատանքների վրա։ ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, ամեն ինչ պետք է անել հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատանքների շարունակական կատարելագործման ուղղությամբ։ Այդ համատեքստում նա նաև առաջարկեց ավելի սերտացնել համագործակցությունը երիտասարդական, ուսանողական տարբեր կառույցների հետ, վերջիններիս հետ պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, ինչն արդյունավետ կլինի երկու կողմերի համար էլ։ ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մարզային կենտրոնների աշխատակիցներին տվեց մի շարք հանձնարարականներ։ Պարոն Տեր-Հովակիմյանը շեշտադրեց ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների կամավորների հմտությունների, կարողությունների զարգացումը, ինչի ուղղությամբ պետք է իրականացվեն համապատասխան ծրագրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր