211652_close_icon
views-count9136 դիտում article-date 19:42 17-03-2018

Ֆիլիպիններում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. զոհվել է 10 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 10 հոգի, այդ թվում՝ երեք անչափահաս: Lite Air Express ավիաընկերության Piper PA-23 Apache երկշարժիչանի ինքնաթիռը Պլարիդել քաղաքում ընկել է բնակելի տան վրա: Այդ պահին տանը հինգ հոգուց բաղկացած ընտանիք է եղել՝ տատիկը, մայրը, ինչպես նաև երեք երեխա, որոնք ճաշելիս են եղել: Նրանք բոլորն էլ զոհվել են: Զոհերի մարմինները դուրս են բերել տան փլատակների տակից: Ընտանիքի հայրը ողբերգության պահին աշխատանքի վայրում է եղել, ևս մեկ երեխա՝ դպրոցում: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր