10481 դիտում
21:50 16-03-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ
Մարտի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։
Դեսպան Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով երկու խորհրդարանների մշատական հանձնաժողովների միջև սերտ համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք շեշտվեց բարեկամություն խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը:
Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս։
Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաև մարդկային շփումների համար, որը ևս կխթանի երկկողմ կապերի խորացմանը։
Խորհրդարանի նախագահը, խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայկական և վրացական գիտական շրջանակների միջև շփումներն ավելի ակտիվանան և այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձևավորվեն։
Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4923 դիտում
14:25 26-12-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7337 դիտում
18:30 15-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ
5458 դիտում
17:40 24-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Այս բաժնից
370 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
814 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
382 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին