211652_close_icon
views-count81580 դիտում article-date 16:18 15-03-2018

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են թոշակառու տատիկից 34 հազար դոլար հափշտակող ԱԻՆ-ի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վաչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ բացահայտել են 1 օր առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոցի 63 տանից կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն ու քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Վահան Մինասյանի և քննիչ Վանիկ Սեդոյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեպքի վայր են բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ամասիա Այվազյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա քննիչի և ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում, թե ինչպես է մտել նշված հասցեում բնակվող 79-ամյա Ռոզա Ավագյանի տուն և այնտեղից հափշտակել 34 հազար ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ տան մի քանի անկյուններ խուզարկելուց հետո Ա. Այվազյանը տան միջանցքում տեղադրված կոշիկների համար նախատեսված պահարանում է հայտնաբերել գումարը, որից հետո իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հեռացել է գողության վայրից՝ գումարը պահելով մեքենայի նստատեղի տակ։ Նա ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել նաև գողոնը, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավեց։ Փաստի առթիվ քննիչ Վ. Սեդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով։ Կասկածյալի նկատմամբ քննիչի կողմից խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած Ռ. Ավագյանն ասում էր. «Գոհ եմ, որ ոստիկաններն ու քննիչները մի քանի ժամվա մեջ հայտնաբերեցին գողին և գումարը։ Բայց սիրտս մղկտում ա ու ցավ եմ ապրում, որ գողություն անողը իմ տան անդամներից է եղել։ Նա ազատ ելումուտ է ունեցել իմ տուն։ Եթե ուզեր, պատրաստ էի գումարով օգնել, բայց, նորից եմ կրկնում, սիրտս մղկտում ա, որ իմացա՝ ով է կատարողը»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն էլ նշում էին, որ Ռ. Ավագյանին միշտ օգնել է Միացյալ Նահանգներում բնակվող նրա տղան, ու, հավանաբար, տղայի ուղարկած գումարը նա հավաքել է։ Նշված դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն, որը ներկայացնում ենք ստորև. «2018թ. մարտի 14-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներից և հերթապահ քննիչից կազմված քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան։ Համատեղ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է և փաստական տվյալներ ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի քրոջ փեսան՝ ծնված 1987թ.: Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների՝ այդ թվում նաև քրոջ փեսայի հետ, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն, այցելել հարազատի շիրիմին, ապա՝ մեկ այլ ազգականի տուն, որտեղ գտնվել են շուրջ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել: 30-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է: Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, ուստի քրեական գործը քննչական ենթակայության կարգով կուղարկվի դատախազություն՝ ՀՔԾ վարույթ փոխանցելու հարցը լուծելու համար»։ [b]34 հազար ԱՄՆ դոլարի գողության փաստով կասկածյալ՝ 31-ամյա Ամասիա Այվազյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0496561001521119381510076.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր