211652_close_icon
views-count4996 դիտում article-date 21:42 12-03-2018

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է Ռուսաստանին՝ Սոլսբերիում նախկին հետախույզին և նրա դստերը թունավորելու մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել՝ բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերված նյարդակաթվածահարող նյութի հետքերի վերաբերյալ, որն օգտագործվել էր ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ: Վարչապետն հայտարարել է, որ վերջիններս թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, որը ստեղծվել և մշակվել է Ռուսաստանում: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091099/]Ավելի վաղ[/url] Բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերվել էին նյարդակաթվածահարող նյութի հետքեր, որն օգտագործվել էր ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ: Նյութի հետքերը հայտնաբերել էին Zizi ռեստորանի այն հատվածում, որտեղ նստած են եղել Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Ռեստորանը այցելությունների համար փակվել էր, ինչպես և Սկրիպալի տունը, Bishopʼs Mill փաբը և այգու նստարանը, որտեղ թունավորվածներին հայտնաբերել էին: Լոնդոնը մտադիր է բրիտանական հետախուզության համար աշխատած ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Ռուսական կողմը կտրականապես հերքում է իր ներգրավվածությունը: The Business Insider-ն օրերս հրապարակել էր Մեծ Բրիտանիայում գրանցված մահվան 15 դեպք, ներառյալ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործը, որոնց վերաբերյալ առկա են ռուսական ներգրավվածության մասին կասկածներ:

Նմանատիպ նյութեր