Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է մարդու իրավունքների մասին օրենքում փոփոխություններ մտցնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ փոխելու է թագավորությունում մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությունը, եթե այն անարդյունավետ լինի ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է BBC-ն։
Մի շարք փոփոխությունների մեջ նա, մասնավորապես, տեսնում է ահաբեկչության համար ազատազրկվելու առավել երկար ժամկետ, ահաբեկչության մեջ կասկածվողներին հայրենիքին արտահանձնելու գործընթացի դյուրացում։
«Ես նաև ի նկատի ունեմ ահաբեկչության մեջ կասկածվողների շարժման ու ազատության սահմանափակում այն դեպքում, եթե մենք բավարար հիմքեր ունենանք նրանց սպառնալքի համարելու, սակայն ոչ բավարար հիմքեր՝ ազատազրկելու»,-ասել է նա։