211652_close_icon
views-count4573 դիտում article-date 21:00 12-03-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր՝ մարտի 12-ին, այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել այսօր Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական: Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով: Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր