211652_close_icon
views-count10957 դիտում article-date 23:26 11-03-2018

Բեռլինում անհայտ անձինք հրկիզել են մզկիթն ու թուրքական մշակութային կենտրոնը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս գիշեր Բեռլինի հյուսիսի Ռայնիկենդորֆ շրջանում անհայտ երիտասարդները հրկիզել են մզկիթն ու թուրքական մշակութային կենտրոնի շենքը: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 02:00-ին: Չարագործները հրկիզել են շենքը և փախել: Հրդեհի մարմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների ծառայության մոտ 60 աշխատակից: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն մզկիթի տարածքի մեծ մասը ամբողջությամբ այրվել է և ենթակա չէ օգտագործման: Նշված մշակութային կենտրոնն ու մզկիթը պատկանում է «Թուրք-մահմեդական միություն՝ հանուն կրոնական կապերի» կազմակերպությանը, որը ամբողջ Գերմանիայում ունի 900 մասնաճյուղից բաղկացած ցանց և սերտորեն համագործակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իրավապահները ենթադրում են, որ հրկիզումը քաղաքական ենթատեքստ է ունեցել: Հիմնական վարկածներից թվում է աջ ծայրահեղականների կամ Անկարայի քաղաքականությանը դեմ քրդական համայնքի ներկայացուցիչների հարձակումը: Չի բացառվում նաև թուրքական համայնքի ներսում հակասությունների վարկածը: Բացի այդ, հարձակման են ենթարկվել նաև Գերմանիայում այլ թուրքական մշակութային կենտրոններ: Նույն գիշերը հրկիզող շշեր են նետել Մեշեդում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) «Թուրք-գերմանական բարեկամության միության» շենքի վրա: Մարտի 9-ին Լաուֆեն-ամ-Նեկարում (Բադեն-Վյուրտեմբերգ) չարագործները հրկիզել էին մզկիթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր