211652_close_icon
views-count13908 դիտում article-date 22:36 10-03-2018

Երգիչ Նշան Հայրապետյանը՝ «Կոկաինա»-ի հաջողության և անցած ուղու մասին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչ Նշան Հայրապետյանը Նյու Յորքում մրցանակի է արժանացել: «Golden Panther Music Awards 2018»-ի և երգչի անցած ուղու մասին մանրամասները ներկայացնում ենք ստորև՝հարցազրույցի տեսքով: [b] Ե՞րբ և որտե՞ղ է կայացել մրցանակաբաշխությունը: [/b] -Մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 24-ին՝ Նյու-Յորք քաղաքում: [b]Ո՞ր երգով և ի՞նչ մրցանակի եք արժանացել: [/b] -Իմ «Կոկաինա» երգը «Golden Panther Music Awards 2018»-ում արժանացավ «Տարվա լավագույն ակումբային հիթ» մրցանակին: [b]Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցանակաբաշխությանը: [/b] -Ես տեղյակ չեմ եղել մրցանակաբաշխության մասին: Ինձ մրցանակաբաշխության կազմակերպիչները հրավեր են ուղարկել մասնակցելու և ստանալու մրցանակը: [b]Կարևորո՞ւմ եք նման մրցանակաբաշխությունները, պարգևատրումները: [/b] -Այո, իհարկե: Յուրաքանչյուր երգչի համար կարևոր է գնահատված լինելը: Կարծում եմ՝ առավել հաճելի է, երբ մրցանակաբաշխությունը կատարվում է հայրենիքից դուրս: [b]Ձեր հաջողության գաղտնիքը: [/b] -Աշխատասիրությունն ու նվիրումը սիրելի գործին: [b]Ի՞նչ ոճի երաժշտությունն է Ձեզ ավելի հարազատ: Կատարում եք հիմնականում հոգո՞ւն մոտ, թե լսարանի պահանջին համապատասխան երգեր: [/b] -Ես իմ երգացանկում չունեմ այնպիսի երգեր, որոնք ուղղակի կատարում եմ: Ամեն երգն ինձ հարազատ է: Իսկ հոգուս ավելի մոտ են մեր հայկական, ազգագրական երգերը, որոնք նույնպես ընդգրկված են իմ երգացանկում: [b]Ի՞ նչ է պետք երգչին հանդիսատեսի սիրտը գրավելու համար: [/b] -Անկեղծ ելույթը հանդիսատեսին գրավելու համար բավական է: [b]Նշան, մի փոքր հետ գնանք. պատմեք մեզ երաժշտական Ձեր անցած ուղու մասին: Ինչպե՞ս սկսվեցին առաջին քայլերը: [/b] - Այս դեպքում ավելի անկեղծ կլինեմ և ավելի հետ կգնամ: 5 տարեկանից ես շախմատով էի տարված, շատ լավ էի խաղում: Երաժշտական ուղին բռնել եմ 13 տարեկանից: Պրոֆեսիոնալ և բուռն գործունեությամբ սկսեցի զբաղվել 2002թվականից: Առաջին երգս և տեսահոլովակը նվիրված է սպարապետ Վազգեն Սարգսյանին, որի հեղինակը ես եմ, և որն ինձ համար կյանքի նպատակներից մեկն էր: Իսկ հանրությունն ինձ, հիմնականում, որպես երգիչ ճանաչում է հարսանիքներից: [b]Ապրելով Հայաստանից դուրս առիթ եք ունենում ամենատարբեր հանդիսատեսի հետ շփվել. ի՞նչ տարբերություն կա Հայաստանի և օտարերկրյա հանդիսատեսի միջև: [/b] - Նախ ասեմ, որ օտարերկրյա հանդիսատես չունեմ: Ապրում եմ օտար երկրում, բայց ներկայանում եմ հայ հանդիսատեսին: Հայ մնում է հայ՝ որտեղ էլ ապրի: [b]Որևէ զվարճալի դեպք կհիշե՞ք Ձեր համերգային շրջագայության ընթացքից: [/b] -Հիմա դժվարանում եմ հիշել, բայց բոլոր համերգներին նման դեպքեր շատ են լինում: [b]Ո՞վ է Ձեր քննադատը: Ո՞ւմ խորհուրդներին եք հետևում երաժշտական ասպարեզում: [/b] Ամենամեծ քննադատը ես եմ, իսկ խորհուրդներ ստանում եմ ընկերոջիցս՝ Նորայր Ստեփանյանից, ում հետ նաև աշխատում եմ: Բոլոր գործնական առաջարկներն ու որոշումները միասին ենք քննարկում: [b]- Բեմում Նշանը շա՞տ է տարբերվում Ձեր իրական կերպարից: [/b] - Ես թե՛ կյանքում, և թե՛ բեմում նույնն եմ: Երևի հենց դա է իմ առավելությունը: [b] Ի՞նչ երբեք չեք ների: [/b] -Դավաճանությունը: [b]Ի՞նչ մասնագիտություն ունեք: [/b] -Երգիչ եմ: [b]Ձեր երազանքը: [/b] -Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: [b]Ձեր սիրած գույնը, ուտելիքը վայրը: [/b] -Սիրածս գույնը մանուշակագույնն է, վայրը՝ Հայաստանը, չնայած այն բանին, որ ես ապրում եմ Ռուսաստանում: Շատ ամուր եմ պահում կապը, ընկերներս այդպես էլ չեն զգում, թե ես որտեղ եմ ապրում: Սիրելի ուտեստը Գորիսի կարմիր լոբով ապուրն է: [b]Կա՞ մի բան , որի համար զղջում եք: [/b] -Այո, իհարկե կա, սակայն չեմ ուզում հրապարակել: [b]Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում, հանդիսատեսն ի՞նչ ակնկալի: [/b] -Առաջիկայում ծրագրեր շատ կան: Հագեցած տարի է սպասվում: Նոր երգեր ու տեսահոլովակներ ունեմ ընթացքի մեջ: Փակագծերը չեմ բացում, սակայն շուտով անակնկալ եմ մատուցելու՝ դուետի տեսքով: [b]Մտածե՞լ եք մեծ մրցույթների մասնակցելու մասին. առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին: [/b] - Յուրաքանչյուր լուրջ երգիչ մտածում է նման մրցույթների մասին և ձգտում է մասնակցել: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, այն ինձ համար քաղաքականացված մրցույթ է: [b]Քանի որ կանանց տոները մեկնարկել են, նաև անդրադառնանք գեղեցիկ սեռին: Ինչպիսի՞ն պետք է լինի հայ կինը: [/b] -Հայ կինը պետք է լինի հայեցի և կանացի: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայ կանանց և աղջիկներին: Շնորհակալություն հարցազրույցի համար: Շնորհավորում ենք մրցանակի առիթով և մաղթում նորանոր հաջողություններ!!!
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր