211652_close_icon
views-count2324 դիտում article-date 23:00 09-03-2018

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային

Մարտի 9-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին մահճակալից բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1926 թ. ծնված Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 9-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի 1-ին փակուղու տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մետեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն 1935 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 9-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Օտյան փողոցի տներից մեկի ծանրամարմին և վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր տուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1933 թ. ծնված Օ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր