211652_close_icon
views-count47784 դիտում article-date 11:20 09-03-2018

2-ամյա երեխային գումարի պատճառով չի կատարվել պատվաստում. ծնողները օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթիկ քաղաքի բնակչուհի Կարինե Մկրտչյանը՝ 2-ամյա Գոռ Տոնոյանի մայրը, անհանգստացած է երեխայի առողջության համար: Ընտանիքը վարձով է ապրում, ամուսինը հիմնական աշխատանք չունի, իսկ ստացված գումարներն էլ չեն հերիքում անգամ կոմունալ վճարումներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան չի ստացել ոչ մի պատվատում: Նա առողջական խնդիրներ ունի, ծնվել է թերաճ, այդ իսկ պատճառով Արթիկի հիվանդանոցում հրաժարվել են պատվաստում կատարել և ուղարկել են Երևան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում կինը պատմեց, որ Երևանում էլ պատվաստելու համար գումար են պահանջել, որի հնարավարությունը իրենք, բնականաբար, չունեն: Անապահով ըտանիքի անդամները խնդրում են բարերար մարդկանց, որ իրենց օգնության ձեռք մեկնեն, և Գոռը ոտքի կանգնի: Ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]077 58 97 09[/b], իսկ գումարը փոխանցել «Արդշինինվեստբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ [b]2479300026360000 AMD [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր