211652_close_icon
views-count12741 դիտում article-date 10:27 08-03-2018

Առաջիկա օրերին ցրտահարության ռիսկ կա՞. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, պատասխանելով «Փաստ»-ի այն հարցին, թե այս պահի դրությամբ արդյոք ցրտահարության վտանգ կա՞, նախ նշեց. «Մեր հանրապետությունում այս պահի դրությամբ ոչ մի մշակաբույսի առումով ձմեռային ցրտահարություն չի գրանցվել: Նորմալ՝ տեղումներով ու ոչ բարձր ջերմաստիճանով գարուն է: Ըստ տեղեկատվության՝ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չունենք»: Հարցին, թե գյուղացիների շրջանում հնարավոր ցրտահարության վտանգները մեղմելու առումով իրազեկման ինչ աշխատանքներ են տարվում, փոխնախարարը նախ շեշտեց, որ ամեն տարի ցրտահարության վտանգը լինում է: «Գարունը դեռ նոր է սկսվում: Արարատյան հարթավայրում մարդիկ նոր են սկսում ցանքեր կատարել, որոշ մշակաբույսեր արդեն ցանված են, որոշներն էլ արդեն թաղանթների տակ են: Ծաղիկները և հիմնականում ծառերը կոկոնակալման փուլում են, հետագայում կբացվեն: Աստված չանի, եթե ինչ-որ անկում լինի, բնական է, մենք հնարավորության սահմաններում անհրաժեշտ և օգտակար խորհուրդներով հանդես կգանք»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր