211652_close_icon
views-count5035 դիտում article-date 10:32 07-03-2018

Իսկ եթե Վիգեն Սարգսյանը լինի վարչապետի թեկնածո՞ւ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած համատարած համոզմունքին, որ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, այդուամենայնիվ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին անակնկալ մատուցի: Այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնի համար երեք անուն է շրջանառվել՝ Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան և Վիգեն Սարգսյան: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի վարչապետ դառնալ և շնորհակալ կլինի, որ իրեն հնարավորություն տան շարունակել ՊՆ-ում իր սկսած գործը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի մարդը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար լինի, իսկ թե ինքը որ ոլորտում ինչով կարող է օգնակար լինել պետությանը, դեռ կորոշի: Ինչ զարգացումներ և ինչ վերադասավորումներ կարող են լինել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր