211652_close_icon
views-count2901 դիտում article-date 10:18 07-03-2018

Ղութայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը տապալվեց. «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը տապալվեց Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով: Շարասյունը դադարեցրեց իր առաքելությունը արևելյան Ղութայում, քանի որ կառավարական ուժերը շարունակել են հրթիռակոծումներն ու հարձակումները ընդդիմադիր զինյալների դեմ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4283196.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ավելի քան 46 բեռնատարներ ստիպված են եղել հեռանալ Ղութայի շրջանի Դոումա քաղաքից և շարժվել դեպի Դամասկոս՝ չկարողանալով բնակչությանը փոխանցել բեռնված մարդասիրական օգնության ամբողջ պարունակությունը: ՄԱԿ-ը հաղորդում է, որ օգնությունը տրամադրող իր անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ: Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ՝ չնայած այդ ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման գործողություններին: ՄԱԿ-ն ահազանգում է, որ արևելյան Ղութայում այս պահին գտնվում է 400 հազար մարդ, ովքեր հայտնվել են շատ ծանր վիճակում առանց սննդի ու բժշկական օգնության:

Նմանատիպ նյութեր