211652_close_icon
views-count32265 դիտում article-date 23:22 06-03-2018

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կին վարորդը Nissan-ով բախվել է ռուսական համարանիշներով Range Rover-ին, ГАЗ 3110-ին, այնուհետև թիթեղյա ցանկապատին և հայտնվել ճամփեզրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 6-ին, խոշոր ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում կին վարորդը Nissan մակնիշի 22 RA 221 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Range Rover մակնիշի B 509 CO 126 ռուսական համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 35 GD 002 համարանիշի ավտոմեքենաներին, այնուհետև թիթեղյա ցանկապատին և հայտնվել ճամփեզրին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր