211652_close_icon
views-count4825 դիտում article-date 22:15 04-03-2018

Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչու չի վախենում իմպիչմենտից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչու չի վախենում իմպիչմենտից: Ամերիկյան առաջնորդը վստահ է, որ իրեն հնարավոր չէ պաշտոնանկ անել, քանի որ որևէ հանցավոր արարք թույլ չի տվել: «Դուք չեք կարող իմպիչմենտ հայտարարել, երբ չկա հանցանք: Մոռացեք դա», հայտարարել է Թրամպը՝ ելույթ ունենալով հանդիսավոր ճաշկերույթին, որը նվիրված է եղել լրագրողական հեղինակավոր «Գրիդիրոն» ակումբի հիմնադրման 133-ամյակին: Բացի այդ, Թրամպն իր ելույթում հիշատակել է որոշ քաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիիին: Նախագահը նրան բնութագրել է որպես «խելագար, բայց լավ կնոջ»: Ավելի վաղ Կոնգրեսի դեմոկրատ անդամները բազմիցս կոչ էին արել իմպիչմենտ հայտարարել Թրամպին, քանի որ նա չարաշահում է իր լիազորությունները և խանգարում է ԱՄՆ-ի վարչակազմի և Մոսկվայի ենթադրյալ կապերի առթիվ ընթացող հետաքննությանը:

Նմանատիպ նյութեր