211652_close_icon
views-count11125 դիտում article-date 19:39 26-08-2018

Դոնալդ Թրամպը երեխաների հետ հանդիպման ժամանակ շփոթել է ամերիկյան դրոշը

ԱՄՆ-ի Դոնալդ Թրամպը երեխաների հետ հանդիպման ժամանակ՝ ներկելու ընթացքում շփոթել է ամերիկյան դրոշը: Դա տեղի է ունեցել, երբ ամերիկյան առաջնորդը այցելել է Օհայո նահանգի հիվանդանոցներից մեկը: [url=https://www.washingtonexaminer.com/news/twitter-users-point-out-wrong-colors-on-trumps-american-flag-drawing]The Washington Examiner [/url]պարբերականը ուշադրություն է դարձրել, որ ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որը Թրամպի հետ միասին հանդիպել է հիվանդանոցի մանկահասակ երեխաներին, իր թվիթերում լուսանկար է հրապարակել, որտեղ ԱՄՆ-ի նախագահն իր կնոջ հետ ներկում է ազգային դրոշը: Լուսանկարում երևում է, որ պետության ղեկավարը ամերիկյան դրոշի 13 գծերից մեկը կապույտ է ներկում, թեպետ գծերը պետք է լինեն միայն սպիտակ և կարմի գույնի: Պարբերականը նշել է, որ Թրամպի սխալը քննադատության ալիք է բարձրացրել սոցցանցերում: Օգտատերերը հիշեցրել են, որ Սպիտակ Տան տերը Ազգային ֆուտտբոլային լիգայի ղեկավարությանը կոչ էր արել խաղացողներին որակազրկել, որ վերջիններս ազգային հիմնի կատարման ժամանակ մի ծնկի վրա էին չոքում. ըստ Թրամպի, դա ԱՄՆ-ի խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր