211652_close_icon
views-count20550 դիտում article-date 22:10 03-03-2018

«Իմ ամենատհաճ պահն այն է լինում, երբ ասում են՝ որքա՞ն արժե այս նկարդ». բացվել է նկարիչ Մհեր Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 3-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բացվեց գեղանկարիչ, 33-ամյա Մհեր Պետրոսյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի վերջին գործերը: Մհեր Պետրոսյանը ծնունդով Տավուշի մարզի Ջուջևան գյուղից է: Նկարել սկսել է 3 տարեկան հասակից: «Ասում են՝ առաջին նկարս մի կանաչ ձի է եղել, ինչպիսին՝ եթե հիմա շատ էլ ուզեմ՝ չեմ կարող նկարել»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ նկարիչը: Մհերը սերում է լեգենդար Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմից և նրա արժանի ժառանգորդներից է: Բացման արարողությունը ներկա էին ինչպես Մհերի տոհմակիցներ, այնպես էլ արվեստի գործիչներ, այլ հյուրեր: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նկարիչը ասաց, որ ինքն անգամ չի հիշում, թե սա իր որերորդ ցուցահանդեսն է, սակայն ցավում էր, որ ավելի շատ ցուցահանդեսներ արտերկրում է ունեցել, քան՝ հայրենիքում: Նրա խոսքով, իր նկարներից դժվարությամբ է բաժանվում. «Ես երբեք իմ ձեռքով նկար չեմ վաճառել, այդ հարցերով կինս է զբաղվում: Իմ ամենատհաճ պահն այն է լինում, որ ասում են՝ որքա՞ն արժե այս նկարդ: Ես ավելի լավ է չիմանամ, թե ում, որքանով ու ե՞րբ է վաճառվել նկարս»,- ընդգծեց Մհեր Պետրոյանը: Նա նաև նշեց, որ այժմ իր նկարներից վաճառքի են հանված Մոսկվայի պատկերասրահներից մեկում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր