6284 դիտում
15:50 03-03-2018
«Երեմյան փրոջեքթս» ընկերությունն Արցախում է. քննարկվել են ոլորտի հիմնախնդիրներներն ու զարգացման հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հրավերով աշխատանքային այցով Արցախ են ժամանել «Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները:
Բիզնես այցի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Ստեփանակերտ քաղաքի մի շարք ռեստորաններ, որոնց ղեկավարների գլխավորությամբ պատվիրակությունը ծանոթացավ ռեստորանների շենքային պայմաններին՝ մասնավորապես խոհանոցին և սպասարկման մշակույթին:
Օրվա երկրորդ կեսին «Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները Ստեփանակերտի օդանավակայանում էին: ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոնի Գրիգորյանի գլխավորությամբ ընկերության ներկայացուցիչները «Ռեստորանային բիզնեսը Արցախում և Հայաստանում. խնդիրներ, ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով հատուկ կլոր սեղան-քննարկման շրջանակում ոլորտը կարգավորող համապատասխան կառույցների ներկայացուցիչների, ռեստորանների ղեկավարների հետ քննարկեցին ոլորտի հիմնախնդիրներներն ու դրա զարգացման և բարելավման հնարավորությունները:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը կարևորելով սպասարկման ոլորտը երկրի տնտեսության զարգացման գործում հայտնեց.
«Մեր գործընկերները սիրով ընդունեցին մեր հրավերը այցելել Արցախ և ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվել սեփական փորձով: Մենք ունենք բոլոր նախադրյալները զարգացնել և ունենալ ունիկալ սպասարկման ոլորտ, որովհետև մենք հյուրասեր և հյուրընկալ երկիր ենք: Կփորձենք քննարկումների ընթացքում բարձրաձայնած բոլոր խնդիրներն ու առաջարկները ի մի բերել, աշխատել նաև մեր բիզնես ներկայացուցիչների հետ, լսել նրանց հարցադրումները»:
Հանդիպմանը քննարկվեց նաև Արցախում ռեստորանային սպասարկման ոլորտում փորձառու մասնագետների բացակայության, և նոր մասնագետներ պատրաստելու հարցը: Այս խնդրի շուրջ Լևոն Գրիգորյանը հայտնեց. «Մենք աշխատելու ենք նաև կրթական հաստատությունների հետ, որպեսզի համադրենք կրթական ծրագրերը բիզնեսի պահանջներին»:
«Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային այցը ամփոփվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ պաշտոնական հանդիպմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
12:36 10-05-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6087 դիտում
17:56 16-04-2018
Արցախի ռեստորատորների պատվիրակությունը Երևանում ծանոթացավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեությանը
2106 դիտում
14:02 24-06-2020
Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում. Տիգրան Խաչատրյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթսի» ֆերմա
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7703 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը