211652_close_icon
views-count65185 դիտում article-date 15:00 28-02-2018

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դարանակալման արդյունքում հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարող 27-ամյա կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ այսօր՝ փետրվարի 28-ին, լուսաբացին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և դարանակալման արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Գոգոլի նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Գյոզալյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա փետրվարի 24-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավազակային հարձակում կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ բաժնի պետի տեղակալ Հարություն Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ։ Կասկածյալ Ն. Գյոզալյանը Վ. Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված է եղել։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ հնարավոր է, որ նա նմանատիպ արարք էլի կատարած լինի։ Ավլի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/25/1090002/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 24-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ: Նշված վայր էին ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քնիչ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել էր 33-ամյա Արփինե Մ.-ին և սկզբում պտուտակահանով, իսկ հետո դանակի սպառնալիքի տակ բռնություն էր գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ և նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կենտրոնական բաժմի ոստիկաններն ու կենտրոնականի քննչական բաժնի քննիչնեը պարզել էին, որ ավազակային հարձակում կատարող ճիվաղը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Նարեկ Գ.-ն: [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված 27-ամյա Նարեկ Գյոզալյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/094335300151981560825582.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր