211652_close_icon
views-count3316 դիտում article-date 12:16 28-02-2018

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցն է

Մարտի 1-ին կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով քվեաթերթիկներում ներառվել են հետևյալ դատավորների անունները. [b]Վճռաբեկ ատյան[/b] 1. Անտոնյան Սուրեն 2. Դրմեյան Մամիկոն 3. Հակոբյան Գոռ 4. Հակոբյան Ռուզաննա [b]Վերաքննիչ ատյան[/b] 1. Բաբայան Արա 2. Խանդանյան Գագիկ 3. Հովակիմյան Նարինե 4. Չիլինգարյան Կարեն 5. Չիչոյան Սերգեյ [b]Առաջին ատյան [/b]1. Բաբայան Արսեն 2. Բալայան Դավիթ 3. Բեկթաշյան Արմեն 4. Խաչատրյան Արմեն 5. Հովնանյան Վարդուհի 6. Հովսեփյան Սիմիզար 7. Ղազարյան Արգիշտի 8. Մազմանյան Գայանե 9. Մխիթարյան Անի 10. Պետրոսյան Կարինե

Նմանատիպ նյութեր