211652_close_icon
views-count5054 դիտում article-date 18:40 25-02-2018

Ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին շքեղ արարողությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փհենչհանում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Հարավկորեացիները շատ գեղեցիկ շոու էին պատրաստել նաև ավարտի համար։ Փհենչհան-2018-ում ընդհանուր մեդալային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիան՝ 39 մեդալ ( 14-ական ոսկե ու արծաթե, 11 բրոնզե)։ Երկրորդ տեղում Գերմանիան է ընդհանուր 31 մեդալով ( 14 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե)։ Երրորդը Կանադան է 29 մեդալով ( 11 ոսկե, 8 արժաթե, 10 բրոնզե)։ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին։ Սպիտակ խաղերն ընդունելու հերթը Պեկինինն է՝ 2022 թվականին։ Պեկինն օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ արդեն ունի։ 2008 թվականին այս քաղաքում կայացել են ամառային օլիմպիական խաղերը։ Փհենչհան-2018-ում Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում։ Նրանցից մեդալային ակնկալիքներ չկար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր