211652_close_icon
views-count61484 դիտում article-date 12:43 18-02-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 53-ամյա կինը ամուսնու հետ վիճաբանելուց հետո ինքնասպանություն գործելու նպատակով «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ է խմել

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Մարտունու բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։10-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «էկզոգեն թունավորում՝ ժուկի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Մարտունու քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ա.-ն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր