211652_close_icon
views-count5173 դիտում article-date 18:18 16-02-2018

Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 16-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ [url=http://www.nankr.am/hy/2434]Արթուր Մկրտչյանը [/url]կդառնար 59 տարեկան: Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին: Այնուհետև «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել Արթուր Մկրտչյանի՝ որպես գիտնականի, պետական-քաղաքական գործչի և Ղարաբաղյան շարժման առաջամարտիկի մասին քննարկում: Արթուր Մկրտչյանի մասին հուշեր են ներկայացրել նրա ընկերները, գործընկերները, նրան ճանաչող մարդիկ և հարազատները: Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: [b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր