211652_close_icon
views-count59239 դիտում article-date 21:28 15-02-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 35 –ամյա վարորդի ВАЗ 21099–ն ու 37–ամյա վարորդի Mercedes-ը. 2 վիրավորներից մեկին Գյումրիում ճանաչում են որպես «գիշերային թիթեռնիկ».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում Ժամը 17:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում բախվել են 35-ամյա Էդգար Բրոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 06 AO 099 համարանիշի և 37-ամյա Հենրիկ Պետրոսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 55 RR 588 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ի վարորդ Է. Բրոյանն ու նրա ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանութւան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեկան հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կամուն Մխիթարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Լ. Մկրտչյանը Գյուրիում հայտնի է որպես «գիշերային թիթեռնիկ» և նա 2017 թվականի նոյեմբերի 4-ին իր ընկերուհու հետ նույնպես վթարի էր ենթարկվել և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Ընկերուհին տեղում մահացել էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/04/1081428/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալեքսանդր Աբդուլգարիմովը Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի 21 հասցեի դիմաց՝ Մաքսային պահեստների հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 XX 818 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մզեզաբուկի Ինգիկոևիչին պատկանող DAF մակնիշի DL -504-LD համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 27-ամյա Լուսինե Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ մյուս ուղևորուհին՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 23-ամյա Լիլիթ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Ղազարյանի և քրեական հետախուզություն բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր